Իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ ինքն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հակասություն չունի։
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ «Ազգային ժողովի նախագահը օրերս ուղիղ մեղադրել է ձեզ, որ դուք նիստը լավ չեք վարել, եթե ինքը լիներ, այլ ձև կընթանար»՝ նկատի ունենալով ԱԺ լսումները ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, և արդյո՞ք Անդրանիկ Քոչարյան-Ալեն Սիմոնյան հակասություն կա, նա պատասխանեց. «Իմ կողմից հակասություն չունեմ պարոն Սիմոնյանի հետ։ Նա Ազգային ժողովի նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Պարզապես երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է։ Բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է, ինձ չի հուզում։ Ես տարիներ շարունակ այս ալիքների վրայով եկել եմ, եղել եմ իշխանություն, ընդդիմություն, ամեն ինչի միջով անցել եմ։
Ինձանից պետք չէ վտանգ զգալ։ Ես ասել եմ՝ իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է»,- ասաց նա։
Ա. Քոչարյանի խոսքով, սեպ խրողների թիվը գնալով շատացել է. «Երեկ ինչ սեպեր էիք առել ու ֆռֆռում էիք»։
Հարակից հրապարակումներ`
- Փոթորիկ... Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
- «Ժողովուրդ». ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից. Փաշինյանը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Քոչարյանին
- «Հրապարակ». Առաջիկայում կքննարկվի՞ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի հարցը
- Էս կազմակերպված գրոհ եք սկսել. Անդրանիկ Քոչարյանն իր պաշտոնանկության մասին իրեն հարց տվող լրագրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան