Չեմ կարող ասել մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, չորս քայլ առաջ. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Չեմ կարող ասել մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, չորս քայլ առաջ, այն գործընթաց է, որը գնում է» -անդրադառնալով Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպմանն առաջընթաց գրանցելու մասին հարցին՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ հայկական կողմը հնարավորություն է տեսնում չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հարցում։
Պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի նախապայմանի մասին հարցին՝ Հարությունյանն ասաց. «Ես նախապայմանների մասին չեմ ուզում խոսել, քանի որ ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում՝ այն շատ լավ տեղ չի տանում»։
Հարությունյանի խոսքով՝ ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է երբ կան փոխզիջումներ։
«Երբ միայն զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,-հայտնեց աշխատակազմի ղեկավարը և հավելեց, որ փորձեր է արվելու ամբողջացնել երեք չհամաձայնեցված կետերը։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկելու ենք, թե «Միր» հ/ը տրվող գումարը որքան արդյունավետ է ծախսվում. Արայիկ Հարությունյան
- Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների այց Հայաստան. Արայիկ Հարությունյան