Քաղաքական 16:37 30/10/2024 Տարածաշրջան

Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ ընտրությունների հետ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վրացական երազանքը և հայկական հալյուցինացիաները» վերնագրով հոդված է հրապարակել 168.am-ում։

 

«Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։

 

1. Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։

Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։

2. Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմու 3. «Խաղաղություն ընդդեմ պատերազմի» վրաց ընտրությունների հանրային դիսկուրսը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ, որովհետև Վրաստանի դեպքում այդ բնորոշումները՝ պատերազմ և խաղաղություն, այլ բովանդակություն ունեն։ Հայաստանի պարագայում ակտուալ է վրաց ընտրությունների այլ, առավել խորքային դիլեման՝ ծառայե՞լ ուրիշի գեոպոլիտիկ շահերին, թե՞ խուսափել «հսկաների» բախման նոր ճակատ դառնալուց։ Ահա սա պիտի լինի Հայաստանում ընդդիմության կողմից երկրի անվտանգային թիվ մեկ հարցադրումը, որն իր մեջ ներառում է թե՛ Արցախի հարցը, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե՛ ինքնիշխանության իրական ընկալումը։

4. Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 18-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ Բա «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։

Չէ, լավագույն դեպքում անտարբեր էիք, միջանկյալ դեպքում՝ հոգու խորքում հրճվում էիք, իսկ իրականում՝ շատերը շամպայնով նշում էին «արյունարբու ռեժիմի» պարտությունը և Նիկոլի հետ մերձենալու ջանքեր գործադրում։ Թե՛ հիշողության, թե՛ բարոյականության հետ կապված նրանց խնդիրները լիարժեք լուծելի են, վստահեցնում եմ։

5. Ի դեպ, Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

6. Եվ ամենակարևորը՝ Վրաստանի ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։ Այդ մասին են վկայում հետընտրական Թբիլիսիի այս պահի պատկերները։

Հ.Գ. Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը։ Իսկ մե՞նք երբ ենք սթափվելու։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

30.10.2024»,- գրում է Արմեն Աշոտյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:16
Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
08:43
Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած,  ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի...
Աղբյուր` Panorama.am
08:32
Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:11
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
00:01
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}