Քաղաքական լուծումներ կան, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց. Բագրատ Սրբազան
«Ես վերջին 4 տարվա ընթացքում միշտ ասել եմ, որ այս աղետը բերողներին ոչ թե պետք է հեռացնել, կամ հեռացնելու գաղափարախոսությունը դնել, այլ իրենք այնքան բարոյագիտություն և բարոյականություն ունենային, որ պետության շահի համար ինքնակամ հեռանային»,- ներքաղաքական խնդիրների շուրջ տված հարցազրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց, թե վորջին հույսի գործոնով հավատացել է Փաշինյանի հայտարարությանը, թե երբ հրապարակում որոշակի քանակի մարդ հավաքվի ինքը հրաժարական կտա։
Նրա խոսքով՝ Սրբազան պայքարը իշխանություններից ազատագրվելու ազգային ազատագրական պայքար է։
Հայտնելով, որ պայքարը քաղաքական լուծում ունի՝ բագրատ Սրբազանը հավելեց. «Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խոսվել է։ Տարբերակը, որպես այդպիսին, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում»։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որն շարունակելու է պայքարը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը երկու օրով կմեկնի արտերկիր
- Այս պայքարն ում ծնել է, վերակենդանացրել է, նրանց էլ կթաղի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանին սպասարկող ավտոմեքենան ոստիկանների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման