5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ուղարկել եք սովորելո՞ւ, թե՞ հանել եք. Գեղամ Մանուկյանը՝ փոխնախարարին
5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանին նախագահի հրամանագրով պաշոնից ազատել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն։ ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ այդ կետը ենթադրում է՝ 6 ամսից ավելի ուսումնական գործողման մեկնել։
«Բայց այդ ընթաքում պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանում է տվել, որ ատեստացիայի միջամտելու հետ կապված Սասուն Բադասյանի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ կորպուսի հրամանատարին ուղարկել եք սովորելո՞ւ, թե՞ ծառայողական քննության պատճառով հրամանատարությունից հանել եք»,- հարցրեց Գ.Մանուկյանը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ ուղարկել են սովորելու, բայց միաժամանակ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքով, բնականաբար, որոշում կկայացվի. տվյալ զինծառայողի արարքում կարգապահական բնույթի խախտումներ եթե առկա լինեն, հետևանքներ կառաջանան, եթե առկա չլինեն, իր ուսումը կշարունակի։
«Այս պահին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակված չէ, բնականաբար, կնշանակվի»,- ասաց Ա.Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան