Իսպանիայում հորդառատ անձրևների հեևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել
Իսպանիայի հարավ-արևելյան մասում գտնվոց Չիվա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով 51 մարդ է մահացել։ Նման տվյալներ է հրապարակել BBC-ն։
Վալենսիային մոտ գտնվող Չիվայում ութ ժամում թափվել է այնքան անձրև, ինչքան սովորաբար լինում է մեկ տարվա ընթացքում։
Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ անձրևին հաջորդած ջրհեղեղները քաոս են առաջացրել տարածաշրջանում։ Բնական աղետի հետևանքով փլուզվել են կամուրջներ, ջրհեղեղը քարշ է տվել մեքենաներ։
Մակ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ կառչում ծառերից, որպեսզի ջրի հոսանքը չտանի իրենց։
Ավելի քան 1000 զինծառայող ներգրավվել է փրկարարական աշխատանքներում, բազմաթիվ մարդիկ անհայտ կորած են մնում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև Միջերկրական ծովի արևմուտքում գտնվող Բալեարյան կղզիներում ավերածությունների և զոհերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին