NYT. Իսրայելը հարձակվել է ԻՀՊԿ հրթիռների արտադրության տիեզերական կենտրոնի վրա
Հոկտեմբերի 26-ին Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի Սեմնան նահանգում գտնվող Շահրուդ տիեզերական կենտրոնին: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ամերիկյան Planet Labs օպերատորի նոր արբանյակային պատկերներին։
Թերթի տվյալներով՝ Շահրուդի կենտրոնական շենքում արտադրվում են պինդվառելիքային հրթիռային շարժիչներ։ Դրանք օգտագործվում են միջին հեռահարության բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրության համար, որոնցով Իրանը կարող է հարվածել Իսրայելին։
Ըստ NYT-ի, վերջին տարիներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակել է Իրանի զինված ուժերից առանձին հրթիռների արտադրության սեփական ծրագիր։
Թերթը հայտնում է նաև, որ կենտրոնից բացի, Իսրայելը ոչնչացրել է իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ետ են մղում հարձակումները նավթավերամշակման և նավթաքիմիական գործարանների պաշտպանության համար, ինչպես նաև Իրանի հարավում գտնվող գազի խոշոր հանքավայրն ու նավահանգիստը:
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. Կարեն Հովհաննիսյան
- Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը
- Իսրայելը շարքից դուրս է հանել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության կարևոր տարրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան