Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար բացի Իրաքից օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքներ
«Բացի Իրաքի օդային տարածքից, Սիոնիստական ռեժիմը շաբաթ օրը Իրանի վրա հարձակվելիս օգտագործել է նաև այլ երկրների երկինքը»,- Irna լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։
«Հարձակումից առաջ ես եղել եմ Իրաքում, և Իրաքի իշխանությունները ամենաբարձր մակարդակով մեզ հավաստիացրել են, սակայն տեղեկություններ կան, որ օգտագործվել է Իրաքի օդային տարածքը: Խորհրդակցություններ են ընթանում իրաքյան կողմի հետ միջազգային մակարդակով Սիոնիստական ռեժիմի դեմ Իրաքի բողոքի վերաբերյալ». Ասել է նախարարը;
«ԱՄՆ-ի ներկայությունն ու ռազմական հզորությունը փաստ է, և սիոնիստական ուժերն այս հարձակումն իրականացրել են Միացյալ Նահանգների կառուցած ուղով»,- ընդգծել է նա։
Իրանի արտգործնախարարն ասել է, որ իրանական կողմը իր բողոքն է հայտարարել ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ Իրաքի և այլ երկրների օդային տարածքն Իրանի վրա հարձակվելու նպատակով օգտագործելու փաստով։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ «Վիկիլիքսի»՝ անձամբ Բաքվի բռնապետն էր խոսել Ադրբեջան-Իարայել սառցաբեկորի նման հարաբերությունների մասին. Վարդան Ոսկանյան
- Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել