Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, նորից հարվածելու վտանգ կա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
«Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, և մենք դա տեսնում ենք։ Եվ այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություն է առաջացնում։ Անվտանգության զգացողություն կա»,-Գորիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ըստ նրա, վտանգը կա, կարող են հարվածները նորից սկսել։
«Կենցաղի հետ կապված խնդիրներ կան, բնակչությունը ջրի խնդիր ունի։ Ասել եմ, որ մարդիկ չեն կարողանում իրենց բարեկամների գերեզմաններին այցելել»,- ասաց դեպսանը։
Նա արձանագրել է, որ Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. «Մի կողմից դեռ կարողանում ենք գնալ Ներքին Հանդ»։
Դեսպանն ասաց, որ իրենք աջակցում են սահմանազատման գործընթացին, որը սկսվել է երկու երկրների միջև, այն պետք է Ալամաթիի հիմքերով լինի։
Հարակից հրապարակումներ`
- Ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում, որ կարող է պատերազմ լինել. ԳՇ պետ
- Թաթոյան. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով
- Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. Փարսյան
- ԵՄ դիտորդները հաջող պարեկություն են իրականացրել Ներքին Հանդում
- Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
- Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք.«Թաթոյան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան