Զենք էին ուզում, թռուցիկ գտան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ/սկզբից փնտրվում էր զենք/` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։
Մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև քննչական կոմիտեի ջանքերով։
Նկարում` ապօրինի վերցված թռուցիկը
Հ.գ. ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։
Քիչ հետո ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտից կներկայացնեմ հավելյալ տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա», «Չե՞ք ամաչում»․ Ալեն Սիմոնյանի ու ընդդիմադիր պատգամավորների բանավեճը
- Իբր թե զենք ունենալու համար մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակրի. Խուդոյան
- Ամաչում եմ, որ ԱԺ ամբիոնը ղեկավարում է մարդ, ով թքում է քաղաքացու վրա. Ռուբեն Հակոբյան
- «Ում կուզենք կծեծենք» ասողները, զարմանալիորեն գալիս այստեղ խոսում են. Քաղաքացու վրա թքող Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան