Քոքոբելյանի հոր առևանգման գործ. Ամբաստանյալին առաջարկել են ցուցմունք տալ Ս. Մանուկյանի դեմ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով ամբաստանյալ Թաթուլ Պողոսյանը, որ տևական ժամանակ կալանավորված է, այսօր դատարանի դահլիճում հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն «Սևան» ՔԿՀ-ում առաջարկել են ցուցմունք տալ ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական գործիչ Սուրեն Մանուկյանի դեմ։
Նշենք, որ այսօր քննարկվում է Թ. Պողոսյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդությունը։ Մեղադրող կողմը պնդեց, որ Պողոսյանը պետք է մնալ կալանքւ տալ։ Պաշտպանն անհիմն որոկաեց դատախազների միջնորդությունն ու առաջարկեց այն փոխարինել տնային կալանքով։
Պողոսյանն ասաց՝ միանում է պաշտպանի միջնորդությանն ու հայտարարություն ունի։
«Ինձ տանում են պատժախուց, որտեղ ես հանդիպում եմ հիմնարկի ղեկավարին։ Նա ինձ ասում է, որ ինքն է կազմակերպել իմ պատժախուց տեղափոխելը, որ իմ հետ խոսա բոլորի աչքից հեռու։ Նա ինձ ասում է՝ մենք ամեն ինչ գիտենք, քո հետ ոչ մի բան չկա, Մանուկյան իրենց տուն մտել, արի իր դեմ ցուցմունք տուր, ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Թաթուլ Պողոսյանը։
ՔԿ-ի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Քոքոբելյանի տարեց հորը Աչաջուր համայնքից առևանգելուց հտո տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԻՋԵՎԱՆԻՑ. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը
- Քոքոբելյանի` իբր ծեծելու և խմբով վրան միզելու նոր գործի հետ ևս ես որևէ կապ չունեմ. Սուրեն Մանուկյանը՝ բանտից
- Քոքոբելյանի հոր առևանգման գործով երկու կալանավորված կա
- Քոքոբելյանի հորն անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել․ Ոստիկանություն