ԱԱԾ մեկուսարանում հնաբնակները մնացել են Սուրեն Մանուկյանը, Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը. Պաշտպան
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով ընթացող նիստում քննարկվեց նաև ամբաստանյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական գործիչ Սուրեն Մանուկյանի նկատմամաբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Հանրային մեղադրողն ասաց, որևէ հանգամանք չի փոխվել կալանքի որոշում կայացնելուց հետո, անձին մեղսագրվում է ծանր հանցագործություն, առկա է ինչպես նոր հանցկանք կատարելու ռիսկը, այնպես էլ քննությունից խուսափելու, քննությանը խոչընդոտելու ռիսկը։
«Կախված գործի ծավալներից՝ այդ գործի քննությունը բավականին երկար ժամանակ շարունակվելու է։ Արդյոք այս պայմաններում դատարանի մոտ առկա՞ է այն համոզմունքը, որ խիստ իրատեսական է, որ կայացվելու է մեղադրական դատավճիռ։ Եթե նույնիսկ նման համոզմունք լիներ ձևավորված, ապա դա թույլ չի տալիս, որ անձի նկատմամաբ շարունակաբար կալանք կիրառվի»,-հայտարարեց Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը՝ ավելացնելով, որայն իր մեջ պատժի խիստ տարրեր է պարունակում։
Պաշտպանը հիշեցրեց, որ տևական ժամանակ Մանուկյանին պահում են պատժի խիստ պայմաններում՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ պահանում են առանձնապես վտանգավոր հանցագործներին, այլազգիներին։
«ԱԱԾ մեկուսարանում հնաբնակները մնացել են Սուրեն Մանուկյանը, Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը։ Լավ ինչքանո՞վ է այս վիճակն արդարացի, ինչքա՞ն կարելի է»,-ասաց Ոսկանյանը՝ ընդգծելով, որՍ. Մանուկյանի նկատմամբ կալանքի երկարացումն իր մեջ պատժիչ տարրեր կպարունակի։
Ամբաստանյալ Սուրեն Մանուկյանն էլ ելույթ ունեցավ, ասաց՝ մեղադրյալի աթոռին չորս մարդ են նստած, սակայն նրանց առնչությունը հանցագործությանը որևէ կերպ հաստատված չէ։
«Հանցագործության մեջ մեղադրվող անձից մատնահետք չեն վերցրել»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ քննչական գործողությունների ընթացքում կեղծիք է եղել։
Վարույթի մասնակիցներին լսելուց հետո նախագահող դատավորն ընդմիջում հայտարարեց։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- Քոքոբելյանի հոր առևանգման գործ. Ամբաստանյալին առաջարկել են ցուցմունք տալ Ս. Մանուկյանի դեմ
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԻՋԵՎԱՆԻՑ. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը
- ԱԺ նախկին պատգամավորի հոր առևшնգման և շnրթում կատարելու գործով կալանավորվել է Իրանի քաղաքացի
- Քոքոբելյանի` իբր ծեծելու և խմբով վրան միզելու նոր գործի հետ ևս ես որևէ կապ չունեմ. Սուրեն Մանուկյանը՝ բանտից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան