Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները. ներկայացնում է մասնագետը
Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:
Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`
◾️ ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
◾️ ուռուցքի պինդ կոնսիստենցիան
◾️ կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
◾️ անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
◾️ պտուկից երբեմն արյունային արտադրությունը
◾️ աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
◾️ մաշկի ներքաշվածություն
◾️ լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
◾️ ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
◾️ արեոլայի արտահայտված հաստացումը
◾️ պտուկի ներքաշվածություն
◾️ կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն։
«Պետք է հիշել, որ այս ախտանշանները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։ Կարևոր է վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի»,-նշում է Հայկուհի Գեոկչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման