Հրդեհ՝ ռեստորանում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի առանձնասենյակում՝ 8 քմ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։36-ին։Այրվել են առանձնասենյակի գույքն ու կախովի առաստաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման