Ո՞վ է վերապատրաստելու մանկապարտեզների տնօրեններին
ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն:
Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը, մրցույթում հաղթող է ընտրել Ուսուցման ազգային հիմնադրամին: