Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների այց Հայաստան. Արայիկ Հարությունյան
Այս տարվա վերջին կամ 2025-ի սկզբին Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայուցուցիչների հավաք, որտեղ կներկայացվի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև հայտնեց, որ առաջիկայում 4 օրով Հայաստան են այցելելու իրանցի փորձագետներ, կրկին քննարկման թեմաներից է լինելու «Խաղաղության խարմերուկ»-ը։
«Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև կներկայացվի խաղաղության խաչմերուկը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
նա նշեց, որ կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասաց, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսված է 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ Նա նշեց, որ 632 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականի համար նախատեսված գումարները։ Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման