Արգիշտի Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար
«Եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով միջամտության վերաբերյալ իր հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է հարուցվել։
Նա հայտարարեց, որ իրեն հարցաքննության չեն կանչել. «Գոյություն ունի նախաձեռնված քրեական վարույթ, որևէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ կոռեկտ է։ Ես ինչ ասել եմ, դրանք փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ»։
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէր բարձրայնել այդ մասին, նա ասաց. «Ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել։ Ես դա չեմ համարել հանցագործություն»։
Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ բարձրաձայնեց այդ մասին, Քյարամյանն ասաց․ «Որովհետև ոչ միայն հանցագործություններն են բացահայտվում, այլ նաև երևույթները»։
Անդրադառնալով ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպին՝ Ա. Քյարամյանը ներողություն խնդրեց․ «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում։ Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչը գտել էր, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան. Խաչատրյանը՝ ՔԿ նախագահի հայտարարության մասին
- «Հրապարակ». Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է
- Քյարամյան–Աղազարյան վեճով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն. քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին. «Ժողովուրդ»-ը բացառիկ մանրամասներ է ներկայացրել
- ՔՊ-ն շուտով Քյարամյանի պաշտոնանկության պահանջով գործընթաց կսկսի
- Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին
- Քյարամյանը փչացրեց լսումները. Քոչարյանը բարկացավ
- Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր. Արգիշտի Քյարամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման