Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան երևանյան համերգի ժամանակ Ռուսաստանի պատճառով վիճել է հանդիսատեսի հետ
Համացանցում տարածվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի՝ 2022-ին Երևանում կայացած համերգից մի հատված, որում ներկաներից մեկից երգչուհին «պահանջում է» բեմից դատապարտել Ռուսաստանի գործողություններն ընդդեմ Ուկրաինայի։ Համապատասխան տեսանյութը RT-ն հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Համերգի տեսահոլովակը հրապարակվել է դեռ 2022 թվականին, սակայն միայն հիմա է տարածվել մեծ թափով։
Երևանյան համերգին Երգչուհի Սվետլանա Լոբոդան հանդիսատես Յուլյային բեմ է հրավիրել։
«Ես ուզում եմ, որ դուք ասեք. ես կողմ եմ, որ Ռուսաստանի կառավարությունը դադարեցնի Ուկրաինայի դեմ այս սարսափելի, անողոք պատերազմը», - դիմել է Լոբոդան աղջկան:
Սակայն, լսելով պատասխանը՝ «քաղաքականության կարիք չկա», նա անմիջապես խնդրել է երկրպագուին հեռանալ բեմից։
«Առանց քաղաքականությա՞ն։ Այդ դեպքում ես ձեզ բաց եմ թողնում ու ձեզ հետ այլևս չեմ խոսելու։ Չեմ կարող։ Դուք եկել եք իմ համերգին, նշանակում է, որ պետք է պաշտպանեք իմ դիրքորոշումը»,- ասել է երգչուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան