Տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել. «Գոյ» թատրոնի դերասան
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիայով դատախազության առջև է։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ թե մեր ցանկությունները կատարվեն, այլ օրենքը գործի։ Մեր պայքարը դրա մասին է։ Իսկ օրենքով մենք այս պահի դրությամբ իրավունք ունենք գտնվելու մեր թատրոնի տարածքում, ստեղծագործելու այնքան ժամանակ, մինչև դատարանից կունենանք հստակ որոշում։ Օրենքի հստակ կետը խախտում է Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը»,- դատախազության դիմաց լրագրողներին ասաց «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը։
Նա նշեց, որ իրենք գրություն են ուղարկել դատախազություն. «Ուզում ենք հասկանալ՝ ինչ փուլում է մեր գործը։ Դատարաններում փորձում են լղոզել մեր պատմությունը, մեր պահանջը։ Կարևոր է արձանագրել՝ մեր պահանջը ոչ քաղաքական է, ոչ անձնական ամբիցիաների բավարման խնդիր է։ Մեր խնդիրը պարզ է՝ ունենք 35 տարվա գործող թատրոն, ուզում են հանրությանը զրկել 35 տարվա պատմություն ունեցող թատրոնից»։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության հետ բանակցություններին, դերասանն ասաց. «Նախարար Ժաննա Անդրեասյանը շատ լավ սկսեց պատկերացնել, թե մեր ընդվզումն իրենց որոշման հետ կապված որտեղ է, բանակցությունների արդյունքում եկանք այն հայտարարին, ստացանք բանավոր խոստումներ, որ նախարարությունը, անձամբ տիկին նախարարը դեմ չէ տարածքը տրամադրվի արդեն մասնավոր թատրոն «Գոյ» ՍՊԸ-ին։ Եթե առաջ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը հայտարարում էր, որ ինքը որևէ կապ չունի այս որոշումների հետ, կառավարության, նախարարության տիրույթում է, այդ ամենն իրեն առաջարկել են, ինքն ասել է՝ դեմ չէ, բայց բանակցությունների ընթացքում եկանք ու հասանք մի տեղ, երբ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը դեմ գնաց նախարարի առաջարկությանը, մեր խնդրանքներին, որ մենք մեր տարածքում ստեղծագործենք՝ պնդելով, թե այդ տարածքն իրեն ևս պետք է։ Նախարարը որևէ արձագանք չտվեց այս ամենին, փորձեցին մեզ համոզվել, նույն կոտրած տաշտակի առաջ մեզ կանգնեցնել։
Մենք հասկացել ենք՝ տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
- Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
- «Գոյ»-ի դերասաններից որևէ մեկը պայմանագիր չի կնքել Սունդուկյան թատրոնի հետ, սպասում են իրենց «անկախ թատրոնին»
- «Գոյ»-ի դերասանները չկարողացան մուտք գործել թատրոն, բայց ժամանակավորապես դադարեցնում են ակցիաները
- Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան