Իսպանիայում ջրհեղեղւ հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի
Իսպանիայի արևելքում և հարավում տեղի ունեցած հզոր ջրհեղեղները հանգեցրել են զոհերի և ավերածությունների։ Euronews-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 72-ի։ Խափանվել է ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը։
Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Հորդառատ անձրևները տեղացել են երկրի արևելյան և հարավային շրջաններում։
Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ջրի հոսքերը քշում կամուրջներն ու մեքենաները։
Հարակից հրապարակումներ`
- Ափսոսանք ենք հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ ՀՀ ԱԳՆ
- Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին