Քննարկելու ենք, թե «Միր» հ/ը տրվող գումարը որքան արդյունավետ է ծախսվում. Արայիկ Հարությունյան
«Մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում ամեն տարի գումար է տվում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությանը։ Ենթադրում եմ՝ 1990-ականներից սկսած»,- Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արդարացված «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությանը յուրաքանչյուր տարի գրեթե 257 միլինոն դրամի չափով վճար տրամադրելը։
Նա նշեց, որ այստեղ շատ խաղալու տեղ չունեն։
«Բայց բյուջեի վերաբերյալ վերջին քննարկումների ժամանակ, երբ որ խոսում էինք ծախսերի կրճատման և արդյունավետության մասին, անդրադարձել ենք նաև «Միր»-ին։ Այս պահին ուսումնասիրություն չունենք, բայց պատրաստվում ենք քննարկումներ ունենալ՝ հասկանալու, թե տրվող գումարը որքան արդյունավետ է ծախսվում»,- ասաց Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան