Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է դատախազություն՝ հարցաքննության
Վրաստանի դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման փաստի առթիվ՝ քրեական օրենսգրքի 1643-րդ հոդվածով նախատեսված հանցագործության նշաններով։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարություն է տարածում դատախազությունը։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ԿԸՀ-ի հայտարարության և զանգվածային լրատվության միջոցներով հանրային տարածքում տարածված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ, ինչի պատճառով օրենքի համաձայն՝ Վրաստանի նախագահը հետաքննչական գերատեսչություն է հրավիրվել հարցաքննության։
«Վրաստանի դատախազությունը կկատարի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի դիմումում, միաժամանակ՝ Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված փաստերն ուսումնասիրելու նպատակով։ Դրանցից հետաքննության շրջանակներում կհարցաքննվեն բոլոր այն անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ ենթադրյալ հանցավոր փաստի հետ կապված։
Այստեղ տեղեկացնում ենք հանրությանը, որ իրավապահ մարմիններն ակտիվորեն քննություն են իրականացնում մի շարք քրեական գործերով՝ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը հայտնաբերված անհատական խախտումները ուսումնասիրելու նպատակով։ Քննության արդյունքների մասին դատախազությունը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը»,- ասված է դատախազության տարածած տեղեկատվության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են, կոչ եմ անում հետաքննություն անցկացնել․ Բորել
- Վրաստանում կողմերը վա բանկ են գնացել. Դեռ զարգացումներ կլինեն. Ջոնի Մելիքյան
- «Հայկական կարուսել» Վրաստանի ընտրություններում. Զուրաբաշվիլիի հայտարարությունը
- Զուրաբիշվիլի. Չենք ճանաչում այս ընտրությունները, վաղը ժամը 19:00-ին հրավիրում եմ Ռուսթավելի
- Իմփիչմենթ ու բшնտ. Զուրաբիշվիլին կանխատեսել է՝ ինչ է սպասվում իրեն ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի դեպքում
- Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը»
- Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին