Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը համեմատելի է Հայաստանի 2000-ականների վարածի հետ. Սերգեյ Մինասյան
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրություններից անմիջապես հետո ԵՄ-ից և ԱՄՆ-ից տարբեր արձագանքներ եղան։ Դիտորդական առաքելություններից համեմատաբար ավելի մեղմ քննադատություններ հնչեցին, քան պաշտոնական մայրաքաղաքներից։ Արդյո՞ք Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի և Վրաստանին կմղի դեպի Ռուսաստան կամ թյուրքական պետությունների դաշինք։ Վրաստանի իշխող կուսակցության վարած քաղաքականությունը ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունից։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև
▪Վրաստանի իշխող կուսակցությունը Ջավախքում բավականին լավ, դրական համբավ էր ձևավորել, ինչը կապված էր որոշակի սոցիալ-տնտեսական զարգացման պրոյեկտների իրականացմամբ, նաև չէին նկատվում զգայուն հարցերի՝ լեզվի, դպրոցների հետ կապված ինչ-որ միջադեպեր, որոնք բնորոշ էին ավելի վաղ՝ Սաակաշվիլու կառավարման շրջանին։
▪Հատկապես Միացյալ նահանգների դեպքում քաղաքական գնահատականը բավականին զգուշավոր էր, կարող եմ ասել, որ եվրոպական կառույցներում նույնպես այն այդպես է լինելու։ Իհարկե Արևելյան Եվրոպայի որոշ մայրաքաղաքներից ավելի կոշտ արձագանքներ են գալիս և այն հասկանալի է ՝ Վրաստանի իշխող կուսակցության այդ զգուշավոր կեցվածքը Ռուսաստան-Արևմուտք հարցում ավելի նյարդային է այնտեղ ընկալվում։ Բայց նաև օրինաչափություն է, որ և վաշինգտոնում և բրյուսելում պատրաստ են որոշ պայմանների դեպքում վերաձևակերպեն արդեն վերընտրված իշխանությունների հետ հարաբերությունները։
▪Ե՛վ Միացյալ Նահանգներում, և՛ ԵՄ-ում շատ լավ հասկանում են, որ չափից ավելի ճնշումն Վրաստանի՝ ադրեն վերընտրված իշխանությունների վրա միայն հակառակ էֆեկտին է բերելու և այդ քաղաքական ուժին և ընդհանուր առմամբ Վրաստանին ավելի մոտ է տանելու դեպի Ռուսաստան և Չինաստան։
▪Բոլոր գնահատականներով և համատեքստերով Վրաստանում տեղի ունեցած ընտրություններն ընդհանարպես անհամեմատելի են, օրինակ, Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետ, բայց Ադրբեջանի ղեկավարության հանդեպ եվրոպական կառույցների հնչեցրած շնորհավորանքներն ու արձագանքներն ավելի մեղմ էին, քան Վրաստանի հանդեպ և այստեղ քաղաքական և աշխարհաքաղաքական տրամաբանությունն հասկանալի է։
▪Արևմտյան քաղաքական ուժերը և ոչ կառավարական կազմակերպություններն այդ բողոքի ձայները բարձրացնում են ոչ թե Թուրքիայի օգտին, այլ ավելի շուտ ԵՄ անդամակցության և եվրոպական ուղու հետ կապված։
▪Կարող է առաջարկ լինի վրացական երկաթուղու վերականգնման և վերագործարկման առումով, բայց, հարց է, թե արդյոք այն ընդհանրապես լուրջ նշանակություն ունի Վրաստանի քաղաքական էլիտայի կամ հասարակության համար։
▪Վրաստանի ներկայիս իշխանությունները որոշ չափով վարում են քաղաքականություն, որը կարելի է համեմատության որոշ աստիճանով նշել այն բալանսավորված քաղաքականության հետ, որը վարում էր Հայաստանը 2000-ական թվականներին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի մի քանի ընտրատեղամասերում վերահաշարկ կիրականացվի
- ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հետևանքներով
- Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն․ ԵԽ պատգամավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան