Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով բոլոր մեղադրյալների, այդ թվում ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկրարցվեց երեք ամսով։
«Այս փուլի դրությամբ դեռևս այնքան նվազեցված չեն ռիսկերը, որը հնարավորություն կտա դատարանին մեղադրյալների նկատմամաբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու հետ կապված։ Ուստի նման պայմաններում, դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամաբ ընտրված խափանման միջոցի ժամկետները պետք է երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ դատարանը գտնվում է հիմնական դատալսումների փուլում և այդ վկանները պետք է հարցաքննվեն»,-հայտարարեց նախագահող դատավորը։
Դատավորը նշեց, որ դեռևս 30 վկա կա, սակայն չի նշանակում, որ բոլոր վկաները պետք է հարցաքննվեն դատարանում, որ խափանման միջոցը փոխելու հիմքեր լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան