Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ համալսարանից քայլերով հասան Կառավարություն:
Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշմանը,որն այսօր ներառված է կառավարության նիստի օրակարագում:
Կառավարության դիմաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հայտնեցին, որ համալսարանի 5 ֆակուլտետի դեկանների կընդունեն կառավարությունում, որտեղ կներկայացնեն իրենց խնդիրները և կներկայացնեն դիմում։
Նա հայտնեց, որ Ֆրանսիական համալսարանին տրամադրվող մասնաշենքում 42 լսարան և բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ կան, ինչը կխաթարի համալսարանի բնականոն գործունեությունը։