«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը ԱԺ-ին կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում նա կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը: Արարատ Միրզոյանը խոսելու է նաև նախարարության կատարած աշխատանքի և Ադրբեջանի հետ բանակցությունների մասին:
Խորհրդարան կգնան նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:
Ուրբաթ օրը ևս բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն: Այդ օրն էլ խորհրդարան կգնան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Բյուջեի նախագծի քննարկումը կտևի մինչև նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ սեպտեմբերին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան