Դուք, նաև ես տասնամյակներ կերակրվել ենք բաներով, որի հետևանքով տեղի է ունենում պետության կորուստ. Գևորգ Պապոյան
«Երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները չեն եղել առաջնություն և հիմա ամեն դեսպանի առաջ չափելի ու կարևոր խնդիրը մենք պետք է դնենք՝ ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրից դեպի ՀՀ, և առևտրաշրջանառությունը պետք է ավելանա»,-կառավարության շենքի առաջ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ահրցին, որ եթե ըստ Արարատ Միզոյանի ցեղասպանության ճանաչումը չէ պետության առաջնահերթությւոնն, ապա որն է այն։
Ըստ Պապոյանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։
Նախարարի խոսքով՝ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է, ներդրումներ են գալիս։
Էկոնոմիկայի նախարար հայտարարեց, թե խնդիրը նրանում է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում սխալ քաղաքականություն է վարվել, այդ թվում նաև դպրոցական դասագրքերի մակարդակով։
«Երկրի դժբախտությունն այն է, որ դուք, մեր քաղաքացիները, նաև ես տասնամյակներ կերակրվել ենք բաներով, որի հետևանքով որպես կանոն տեղի է ունենում պետության կորուստ»,-ասաց Պապոյանը։
Նա հերքեց, որ Գյումրիում ՔՊ-ն քաղաքական վենդետա է իրականացնում։
«Մեզ համար ևս անակնկալ է եղել գործընթացը, բայց մենք դրա համար ենք կուսակցաշինությանը մեծ ուշադրություն դարձնում։ Մենք տարածքային կառույց ունենք, թիմ ունենք, և պատրաստ ենք ընտրությունների»,-ասաց պապոյանը՝ հավելելով, թե պրոցեսները որ ուղղությամբ էլ գնան՝ իրենք պատրաստ են։
Հարակից հրապարակումներ`
- Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին
- Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
- Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է․ «Ապրելու երկիր»-ը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին
- Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան