Խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում հերթական ընտրության. Սաղաթելյան
«Բացարձակ որևէ խնդիր Հանրապետական կուսակցության հետ չունենք, ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանության հեռացումը, իսկ թե ինչ գործողություններ կլինեն ապագայում, այդ մասին կհայտարարենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլևս հնարավոր չէ որևէ բան անել, գնում ենք հերթական ընտրությունների, առնվազն մենք, այդպես չենք մտածում և չենք կարծում՝ այս իշխանությունը պետք է հասնի 2026 թվական»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց թիվ մեկ առաջնահերթությունը չէ» հայտարարությանը՝ Ի.Սաղաթելյանն ասաց, որ այս իշխանության պարագայում իր համար այդ հայտարարությունը զարմանալի չէ, այլ նաև օրինաչափ է:
«Արարատ Միրզոյանը նաև ծանր ակնարկ արեց, որը Թուրքիայի խոսույթն է՝ նման հարցերը թող պատմաբանները քննարկեն: Դա տարիներ շարունակ ասվել է Թուրքիայի կողմից։ Արարատ Միրզոյանից և Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասել հնարավոր չէ: Երբ ասում են՝ դա պատմական հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություն է, ընդամենը մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանություն: Նաև այսօր հայտարարեց, որ այդ հարցով էլ իրենք հաշտ են, օրակարգ չունեն:
Իրենց և Ալիևի խոսույթը վաղուց չի տարբերվում: Երկու տեղ են ասում, որ Արցախի հակամարտության հարցը լուծված է, փակված է՝ էրդողանը և Բայրամովը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Սրանց ուրացման քաղաքականությունը շարունակվում է և գնալով ավելի է խորանալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ
- Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
- Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին
- Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
- Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան
- Ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան