Մենք էս վերջերս ենք գլխի ընկել, որ «շամպայնը» ոչ թե խմիչք է եղել այլ, ռեգիոնի անունը և նույնն է նաև կոնյակը. Նիկոլ Փաշինյան
«Մենք էս վերջերս ենք գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել ենք, որ շամպայնը, ի սկզբանե, ոչ թե խմիչք է եղել, այլ դրանից առաջ ռեգիոնի անուն է և նույնն է նաև կոնյակը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ շատ ուղղություններով արտահանման խնդիրների մի մասը կապված է այդ երևույթի հետ:
«Մենք գալիս ենք սովետական շոմպայն սպառողական կուլտուրայից, բայց ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը»,-ասաց Փաշինյանը և հավելեց.
«Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ «Դիլիջանի ջերմուկ չունեք» պատմության նյութականացումն է և սա շատ խայտառակ բան է»:
Նա հիշեցրեց, որ ԵՄ աջակցությամբ ծրագրեր ունեն այդ մասով և անպայման դրանք պետք է անեն:
«Մինչև մենք այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը ինտեգրված է զարգացած տնտեսությանը: Մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տանել թաքուն տեղերում, թաքուն բաներ վաճառել: Բայց թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառելու հնարավորություններն անսահմանափակ չեն, իքս պահի դրանք վերանալու են և մենք էլ ասելու ենք՝ վայ բա էս ո՞նց եղավ: Շատ պարզ՝ մենք ուղղակի ալարեցինք բացել և երեք հատ ավելի գիրք կարդալ, հասկանալ, թե ինչպես է աշխարհն աշխատում»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ-ի անկախության օրը ճշգրիտ չգիտի. Փաշինյան
- Փորձեցի «Անա նանան քյե ղուրբան» երգը փնտրել Youtube-ում կամ համացանցում՝ 0 արդյունք.Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին