Պատգամավոր. 9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգան Աբրահամյանն այցելել են Ձերբակալվածների պահման վայր։
«Այստեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ:
Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա:
Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության և իշխանության տապալումների մասին»,-մանրամասնում է Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Ավետիսյանը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում է
- Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է. Գեղամ Մանուկյան
- Մելիքյան. Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի
- Զենք էին ուզում, թռուցիկ գտան