Վրացիներն իրենց ողջ կյանքում նայել են կանանց հետևից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում եվրասիական անվտանգության թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանին պարտադրում են ԼԳԲՏ։
Լուկաշենկոն նշել է՝ Վրաստանը ցանկանում է, որ իր երկրում թափանցիկություն լինի՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելով։
«Նրանք իրենց երկրում թափանցիկություն են ուզում՝ և քաղաքականության, և տնտեսության մեջ։ Օրինական իշխանությունը համապատասխան որոշում է կայացրել օրենսդրական մակարդակով։ Ընդ որում, նրանք մեկին մեկ կրկնել են այն, ինչ կա ԱՄՆ-ում, նույնսիկ ավելի մեղմ։ Բայց մեկ էլ արթնացավ քեռի Ջոն կամ ԵՄ-ից մեկ ուրիշը ու այլ կերպ մտածեց»,- ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովում։
Նա նշել է, որ իսկապես մտահոգված են։
«BRICS-ի վերջին գագաթնաժողովում, երբ հանդիպեցինք Վրաստանի հարևան պետություններով, անհանգստանում էինք վրացիների համար։ Լսեք, ԼԳԲՏ պարտադրե՞ն վրացիներին։ Վրացիների՞ն, որոնք Սովետի ամենաթույն տղերքն էին, տղամարդիկ, ինչ-որ ԼԳԲՏ են պարտադրում նրանց։ Այո, վրացիները սա չեն ընդունի, նրանք ամբողջ կյանքում կանանց հետևից են նայել»,-ասել է Լուկաշենկոն։