Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան
«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա միաժամանակ նշեց. «Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նաև ձեր ասածի համատեքստում»։
Միրզոյանը նկատի ուներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանի հարցը. «Մեր մասնակցությունն առիթ չէ՞ հասնել նրան, որ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և Հայաստանի մասնակցությունը դրանով պայմանավորված լինի։ Այս հարցը կա՞ օրակարգում, թե՞ ոչ։»
Հարակից հրապարակումներ`
- COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արտակ Զաքարյան
- Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում անցկացվելիք COP-29 գագաթնաժողովին. Արայիկ Հարությունյանի պատասխանը
- «Հրապարակ». Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին
- Խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի COP 29-ից առաջ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
- Հայաստանի՝ Բաքվում կայանալիք COP29-ին չմասնակցելը որևէ արդարացում չի կարող ունենալ. Սիրանուշ Սահակյան
- Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
- COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն օկուպացրած Բերձորի միջանցքում արդեն վայրի կենդանիների է ոչնչացնում