Հասարակություն 15:23 31/10/2024 Հայաստան

Գարեգին Երկրորդը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին.

«Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։

2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից  մնում է հրատապ խնդիր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։

«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։

․․․Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների,  մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։
Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։
«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։

ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար։

«Բարեգութ Աստված, դիմում ենք քեզ հայ ժողովրդի համար։

Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր շնորհների համար, որոնցով օրհնել ես նրանց. ամուր հավատքով, հոյակերտ եկեղեցիներով, ոգեշունչ արարողություններով, արվեստի և մշակույթի բնագավառում բացառիկ տաղանդներով, ինչպես նաև տոկունությամբ՝ հաղթահարելու պատմության ընթացքում բոլոր մարտահրավերները։

Քեզ ենք ներկայացնում այն ցավը, որը մռայլեցնում է նրանց կյանքը այս օրերին, ռազմական ագրեսիայի զոհ դարձած սիրելիների համար հոսող արցունքները, նրանց անորոշությունն ու մտավախությունն ապագայի հանդեպ, ովքեր ստիպված էին լքել իրենց տները և պատերազմում ավերված սրբազան եկեղեցիների կորուստը։

Դու աշխարհի լույսն ես։ Առաքիր քո լույսը բոլոր տառապող սրտերին ու կրկին ու կրկին ոգեշնչիր նրանց հավատքի, սիրո և հույսի քո ոգով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված 9-ը անձանց․Բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց
Բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ « Սրբազան պայքար» շարժման 9 մասնակիցների  ազատ արձակման...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով...
Աղբյուր` Panorama.am
19:26
Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շվեյցարական բանկը Իվանիշվիլիին կվճարի 282 մլն դոլար պակաս
Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ Փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ
 Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր դեսպան է նշանակվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը`...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիայում նախագահի համակարգը զուրկ է հավասարակշռման և վերահսկման մեխանիզմներից. ԵՄ
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համապատասխանությանը, Հունաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հետխորհրդային տարածքում ինստիտուցիոնալ եվրաինտեգրման գործընթացի ճակատագիրը Հարավային Կովկասում չի լուծվում. Սերգեյ Մինասյան
Արդյո՞ք կաշխատի Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի  խաչած մատները։ Դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհին Վրաստանը...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23...
Աղբյուր` Panorama.am
17:51
Անցած մեկ օրում արձանագրվել է 14 պատահար․19 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
17:46
Հրդեհ՝ Գյումրիում, տարհանվել է 20 բնակիչ
Այսօր ժամը 11:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել
Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի...
Աղբյուր` Panorama.am
17:33
«Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի. Գեղամյան
««Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին»,- նման կարծիք է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ։ Ադրբեջանական լրատամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:26
Պատգամավոր. 9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգան Աբրահամյանն  այցելել են Ձերբակալվածների պահման վայր։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մի նկարի պատմություն
Ադրբեջանական մամուլը իր հերթական թշնամական քարոզի համար օգտագործել է մեր անմահ հերոսներից Ալբերտի լուսանկարը՝ անկասկած նպատակ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սերգեյ Մելքոնյան. Հայաստանը դադարել է Հայաստան լինելուց, արդեն՝ պաշտոնապես
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (APRI, Հայաստան) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը...
Աղբյուր` Panorama.am
16:52
Վայոց ձորում պարեկի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41–ամյա բնակչին
Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսզի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հավաքվածները չկազմակերպեին արյունալի զանգվածային անկարգություններ»
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին: 1. Սերժ Սարգսյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
16:25
Խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում հերթական ընտրության. Սաղաթելյան
«Բացարձակ որևէ խնդիր Հանրապետական կուսակցության հետ չունենք, ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանության հեռացումը, իսկ թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վրացիներն իրենց ողջ կյանքում նայել են կանանց հետևից. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում եվրասիական անվտանգության թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանին պարտադրում են...
Աղբյուր` Panorama.am
16:12
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Մայր Աթոռի...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Իսպանիայում զոհերի թիվը հասել է 95-ի
Իսպանիայի հարավում շտապօգնության ջոկատները շարունակում են փնտրել ջրհեղեղի հետևանքով անհետ կորած մարդկանց։ Այս մասին հայտնում են միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հետ
Աղբյուր` Panorama.am
15:36
Հովհաննես Ավետիսյանը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում է
Բժիշկ Գևորգ Թամամյանը գրում է. «Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Գրիգորյան, դու փայ ունե՞ս, թե՞ չունես, հարց եմ տալիս. Մ. Մանուկյան
16:31 31/10/2024

Սուրեն Գրիգորյան, դու փայ ունե՞ս, թե՞ չունես, հարց եմ տալիս. Մ. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}