Մելիքյան. Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի
«Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի։ Վերջին 2 օրերին մեզ հայտնի դեպքերի թիվը հասավ 9-ի»,-այս մասին ահազանգում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու հարց հնչեցնում. «Էլ «գործ կարելը» ո՞նց է լինում, եթե էսպես չի լինում»։
Երեկ անդրադառնալով խնդրին՝ Ռ. Մելիքյանը հայտարարել էր, որ Մարդու իրավունքների ոլորտում այն պաշտոնյաները, որոնք պետք է զբաղվեն հարցով, զբաղված են թիթեռնիկներ նկարելով։
«Արդեն որերորդ դեպքն է։ Օպերատիվ տվյալը ստուգելուց հետո բաց չեն թողնում։ Փոխարեն այս գործերով մարդիկ զբաղվեն, չգիտեմ՝ ինչերով են զբաղված։ Անընդհատ օպերատիվ տվյալներ են, որոնք սխալ են դուրս գալիս։ Ըսենց կլինի՞, ըսենց իրավակարգ լինո՞ւմ է»,-ասաց Մելիքյանը։