FAF-ի անդամները խաղի ընթացքում մտել են խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը
Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ այսօր ընդունել է «Ալաշկերտին»:
Խաղի սկզբում FAF-ի՝ First Armenian Front-ի անդամները մտել են խաղադաշտ, պարզել «Your time has come» (Քո ժամանակը եկել է) գրությամբ պաստառ, վանկարկել՝ «հեռացիր, հեռացիր»։ Նրանք նկատի են ունեցել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, որի հրաժարականի պահանջով FAF-ը և հայկական բոլոր ֆան ակումբները հանդես են եկել հայտարարությամբ։
Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առջև ակցիայի ժամանակ նրանք հայտարարել էին. «Այս պահին մենք հայտարարում ենք, որ կտրուկ գործողությունների փուլն է սկսվում։ Կտրուկ գործողությունները լինելու են միայն ֆուտբոլային շրջանակներում։ Մենք ունենք խնդիր, դա ձախողված ֆեդերացիան է, ձախողված բոլոր ասպեկտներով։ Իսկ այս պահից սկսած պահանջում ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականը․ Այսուհետ լինելու են նմանատիպ շատ վանկարկումներ՝ հեռացիր, հեռացիր, հեռացիր»։