Սերգեյ Մելքոնյան. Հայաստանը դադարել է Հայաստան լինելուց, արդեն՝ պաշտոնապես
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (APRI, Հայաստան) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը Telegram-ի իր ալիքում գրել է.
«Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ»։
Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եղել են Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի Հանրապետության համար պայքարը։
Առաջինը հայկական ինքնության հիմնարար տարրն է, երկրորդը՝ պետականության։
Երևանը կատարեց Բաքվի և Անկարայի երկու հիմնական պահանջները, այն է՝ կազմաքանդել պետական և ազգային ինքնությունը՝ հրաժարվելով Արցախից և ցեղասպանության ճանաչման համար պայքարից։
Այսպես է ձևավորվում պատմական նոր հիշողությունը, որը հակադրվում է նրան, որի վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։ Ուստի այն իր բնույթով հակապետական է և ապազգային։
Սա հակահայկականության ստեղծման որակապես նոր փուլ է։
Այնուհետև կկատարվեն Բաքվի և Անկարայի նոր պահանջները՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (որը նպատակաուղղված կլինի ստեղծելու ինչ-որ նոր երկիր, բայց ոչ Հայաստան), փակել ատոմակայանը (Թուրքիան տասնամյակներ շարունակ փորձում է հասնել դրան՝ հենց այս պրիզմայով նայելով «ժամանակակից մոդուլային ատոմակայանների» ստեղծման հարցին), թուլացնել եկեղեցու և սփյուռքի դերը, փոփոխել պատմության դասագրքերը և այլն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան