Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ։ Ադրբեջանական լրատամիջոցների հաղորդմամբ, նրանք քննարկել են տաբեր հարցեր, անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Բայրամովը բրիտանացի գործընկերոջն ասել է, որ «ադրբեջանական կողմի նախաձեռնած խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է արձանագրվել, աշխատանքներ են տարվում նախագիծն ամբողջությամբ համաձայնեցնելու ուղղությամբ»։
«Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ հանդիսանում են գործընթացի հիմնական խոչընդոտը»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր. «Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։
Ադրբեջանական կողմի նախապայմաններից մեկը՝ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, ըստ Միրզոյանի, կատարելապես անհիմն է։
Հարակից հրապարակումներ`
- Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին
- Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան