Ամուլսարի հետ կապված ֆինանսավորման պրոցեսների մեջ ենք. Գևորգ Պապոյան
«Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա, մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, իսկ մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա։
«Որոշակի պրոցես կա վարկավորման, դա, հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե մեկ եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ՝ շատ ավելի լավ, և ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա համար»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:
Պատասխանելով հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի նվիրատվությանը՝ Պապոյանն ասաց. «Բոլորը իրար հետ փոխկապակցված գործընթաց է, այսինքն՝ մենք ինքներս պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը կլուծենք, այդ թվում և այդ հարցը, մեկ փաթեթով: Այդտեղ առանձնահատուկ բան չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել այս տարեվերջին․ Թունյան
- Ամուլսարի գործով գնդեվազցիներն ընդդեմ ՇՄ և ՏԿԵ նախարարությունների
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին