Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
«Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանի հարցին, արդյոք Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ։
Ըստ նրա, սրա շրջանակում թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում են, որի ուղղությամբ ջանքեր են գործադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։
«Երբ ասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկը, որը եղել է, թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագված չէ, ավարտված չէ։ Բոլորս ունենք մեր պատկերացումները։ Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով մի բան եմ հասկանում, կարող է՝ դուք այլ բան։ Մենք այս պահին զբաղվում ենք և մեր զբաղվելիքը հետևյալ վերնագիրն ունի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին՝ նա ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
- Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
- Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
- Հայոց ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել». Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին