Ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
«Առաջիկայում, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես կծանուցեն միմյանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հույս ունի, որ 2024 թվականի մնացած ժամանակահատվածում և 2025-ին սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։
Խոսելով «խաղաղության պայմանագրի» մասին՝ Միրզոյանն ասաց, որ հայկական կողմից վերջին առաջարկը՝ գործընթացն արագացնելու, հնարավորինս շուտ ստորագրման տեսքով էական արդյունք ունենալու համար, համաձայնեցված կետերով ստորագրել, դատելով ադրբեջանական կողմի հրապարակային արձագանքներից, շփումների ընթացքում, մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։
«Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Ադրբեջանական կողմի նախապայմաններից մեկը՝ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, ըստ Միրզոյանի, կատարելապես անհիմն է։
«Ունենք Սահմանադրական դատարանի որոշումը. ՍԴ-ն կանոնակարգի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, որ Ալամաթիի հռչակագրի հիման վա սահմանների սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է Ալամաթիի հռչակագրով նախանշված սահմանազատումը Սահամանադրական է, այդ սահմաններից այն կողմ Հայաստանը չունի որևէ տարածքային պահանջներ։ Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր այդ կարգի մտահոգությունները»,- ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա նշեց, որ ունենա դինամիկ դրական երկխոսություն. «Լավատեսությամբ հայտնեմ, որ մոտ ապագայում կունենանք այստեղ առաջընթաց»։
«Գաղտնիք չէ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ, սա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ»,- նշեց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է. Աբրահամյան
- Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
- Ալիևի կողմից կանոնակարգի ստորագրումը նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ. Բագրատ Սրբազան
- Ադրբեջանի նախագահը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
- Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
- ՔՊ-ականները 67 կողմ ձայներով ընդունեցի սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը
- Կարծում եմ Հայաստանն այդ ռիսկին պետք է գնա. Դարոն Աճեմօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
- Սաֆրաստյան. Այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան