ՌԴ հետ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծությունները. Արարատ Միրզոյան
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ թափանցիկ են, ամուր տնտեսական կապերով ենք կապված»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծությունները, միշտ չէ, որ կիսում են միմյանց դիտարկումները։
«Դա վերաբերում է առանձին՝ 1-2 հարթակին, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ, ՀԱՊԿ-ը։ Կարծում ենք ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել Հայաստանի սահմանների և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն։
Բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ շարունակում ենք համագործակցությունը, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը. Արա Պողոսյան
- Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան
- Զախարովան՝ Հայաստանի քաղաքական կուրսի մասին. Կարծես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ինչ-որ տարբեր երկրներ են
- Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
- Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան
- Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան