Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է. Գեղամ Մանուկյան
«Վաղ առավոտից մի քանի ժամ Երևանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել ևս երեք քաղաքացի»,-ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, ողջ գիշեր գործընկեր Մհեր Սահակյանը նրանց հետ է եղել ոստիկանատանը։
«Լուսաբացին տեղեկացրեց, որ նրանց ևս ձերբակալում են։ Արդեն առավոտյան ՁՊՎ բակում պարզվեց, որ լուսաբացին ևս չորս քաղաքացու, այդ թվում զոհվածի հոր, ձերբակալել են Արաբկիրի բաժնից։ Ադյունքում այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։
Հրապարակում եմ ցանկը՝
1. Հայկ Նիկողոսյան
2. Աղվան Արշակյան
3. Վիգեն Ազատյան
4. Արա Մկրտչյան
5. Նիկոլայ Քոչարյան
6. Մուշեղ Նավասարդան
7. Հովհաննես Ավետիսյան
8. Միքայել Օհանյան
9. Արտեմ Խառատյան։
Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։
Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից։
Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Այդ վախերը դեռ շատ են ավելանալու: Իսկ ընդդիմադիրներին նման շինծու և անօրինական քայլերով չեն կարող կոտրել»,-ընդգծում է Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան