Բռնցքամարտի ԱԱ. Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթել է Ադրբեջանի մարզիկին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
Բուդվայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունան 1/8 եզրափակչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին։
Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկը հավաքեց էր ուժերը ու ադրբեջանցուն ստիպել ռինգը լքել պարտված։
Կամային հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։
Մեր երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ բրոնզ էր ապահովել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման