«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ, որպեսզի ԱԺ-ին ընդունի հայտարարություն կապված Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման կոչով։ Հրատապ նիստը հավանաբար տեղի կունենա հաջորդ քառօրյայում՝ նոյեմբերի 12-ին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ամբողջ աշխարհում այս հարցով օրակարգ կա, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով են հանդես եկել։
«Հայաստանում չլինի պրոցես, մարդկանց կողմից հանրային ճնշում այս չարիքի իշխանության նկատմամբ, որպեսզի բարձրացնեն այդ խնդիրը, տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ մեր հանրությունը պահանջում է ևս մեկ անգամ բարձրացնել այդ խնդիրը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Ի.Սաղաթելյանի խոսքով, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի միջազգային շոուին՝ COP29-ին, եթե Հայաստանը Բաքվում դեռ ունի ռազմագերիներ, պատանդառված անձինք։
«Հայաստանի հիմնական և գլխավոր նախապայմաններից պետք է դա լինի, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, կարևոր է Բաքվում բարձրաձայնեն մնացած խնդիրները Ադրբեջանի ագերսիայի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, ցեղասպանության մասին, նաև Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀայաստանի նքիշխան տարածքում։
Եթե այս պահանջներից հրաժարվելով Հայաստանը մասնակցում է COP29-ին, հերթական անգամ լեգիտիմացում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, այն ապօրինությունը, որ այս պահին Բաքվի բանտերում կան հայ գերիներ, հերթական անգամ հանցակից են լինելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերին»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
- Գարեգին Երկրորդը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
- Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև «Ազատություն հայ ռազմագերիներին» կարգախոսի ներքո բողոքի ակցիա կանցկացվի
- Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում լինի ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն
- Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
- Մայր Տաճարում Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդը, ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար
- Թաթոյանը ՄԹ խորհրդարանում ներկայացրել է Արցախի, ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը
- Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել ենք` հայ գերիների և Արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին