Կրթություն, գիտություն 14:11 31/10/2024 Հայաստան

Կառավարությունը մոտ 2.7 մլրդ դրամ կհատկացրեց 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինաշխատանքների համար

«Այս որոշման նախագծով մենք առաջարկում ենք վերաբաշխում անել 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում 2 մլրդ 685 մլն դրամի չափով, և այս նպատակով գումարներն ուղղել 11 օբյեկտների, որոնից 4-ը կրթահամալիր է, և 7-ը՝ դպրոց, աշխատանքները մեկնարկելու համար»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով բյուջեում միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշման նախագիծը։

Նա վստահեցրեց, որ վերաբաշխման նախագիծը հնարավորություն կտա մեծ թափով սկսել շինարարության գործընթացը:

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ նախագիծը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական քայլ է և ներկայում 223 դպրոցում աշխատանքներ են ընթանում, որից 35-ում  աշխատանքներն ավարտված են:

Նիկոլ Փաշինյանն էլ  նշեց, թե առանց ընթացիկ շինարարական գործընթացները կանգնեցնելու, դանդաղեցելու, վնասելու,  գույքագրում են այն դպրոցների ցանկը, որոնք առաջին 300-ը ավարտելուց հետո պետք է սկսեն:

«Սա նշանակում է, որ երկրորդ 300-ի անհրաժշտությունն ակնհայտ է, 3-րդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի 2-րդ 300-ի իրականացումից հետո»,-հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}