Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային հիմնադրամը կազմում է գրեթե 6 միլիոն եվրո։ Հաղթանակի մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն;
Երրորդ շրջանի խաղում 28-ամյա Խաչանովը 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 56 րոպե։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 8-րդ տեղ) - Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա) խաղի հաղթողի հետ։
Խաչանովը Masters շարքի մրցաշարում հաղթել է 2018 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովը հաղթել է Փարիզի «Մասթերսի» երկրորդ շրջանում
- Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 21-րդ տեղ
- Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 2-րդ շրջան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին