Բողոքի ակցիաներով մեկնարկեցինք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մեր գործողությունները. «Կարմիր Արծիվներ ֆան շարժում»
«Կարմիր Արծիվներ ֆան շարժում»ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Այսօր ՀՊԼ 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» և «Շիրակ» - «Գանձասար» խաղերի ընթացքում իրականացված բողոքի ակցիաներով մեկնարկեցինք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին ուղղված մեր հերթական գործողությունները «Քո ժամանակը եկել է» և «Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է» խորագրերի ներքո։
Մեր գործողությունները նպատակ ունեն ի ցույց դնել, այն փաստը որ ֆուտբոլում առկա խնդիրները միայն երկրպագուներինը չեն և ակումբները նույնպես պետք է իրենց լուման ունենան հայկական
ֆուտբոլի առողջացման գործում, իսկ ՀՖՖ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը իբրև ոչինչ չի եղել և ամեն բան ընթանում է բնականոն հունով խաբկանք է։
Մեր գործողությունները լինելու են բազմակողմանի և շարունակական, մինչև վերջնական նպատակի իրագործումը ՀՖՖ ղեկավարության հրաժարակը»։
Հարակից հրապարակումներ`
- FAF-ի անդամները խաղի ընթացքում մտել են խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը
- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան