Հովհաննես Ավետիսյանը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում է
Բժիշկ Գևորգ Թամամյանը գրում է.
«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա
Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված և սուր քննադատական խոսքով և այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։
Ովքեր ծանոթ չեն, ասեմ`Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաև սովորել է Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում։
Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի "Ինչու են պետությունները ձախողում" գիրքը։
Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։
Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։
Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել և կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ»։
Panorama.am-ը դիմեց Ոստիկանության մամուլի ծառայություն, պարզելու, թե ուր են տարել Ավետիսյանին և ինչ հիմքերով, որտեղից խոստացավ, որ կպարզեն և որոշ ժամանակից կպատասխանեն։
Մինչ ոստիկանության մամուլի ծառայությունը պարզում էր ձերբակալման հանգամանքները՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ գիշերը և առավոտյան ձերբակալություններ են տեղի ունեցել և Երևանի ՁՊՎ-ում (ձերբակալվածների պահպանման վայր): են գտնում 9 քաղաքացի, որոնց թվում է նաև Հովհաննես Ավետիսյանը։
Մանուկյանը գրել է. «Նրանց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։
Հրապարակում եմ ցանկը՝
1. Հայկ Նիկողոսյան
2. Աղվան Արշակյան
3. Վիգեն Ազատյան
4. Արա Մկրտչյան
5. Նիկոլայ Քոչարյան
6. Մոււշեղ Նավասարդան
7. Հովհաննես Ավետիսյան
8. Միքայել Օհանյան
9. Արտեմ Խառատյան։
Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։
Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից։
Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Այդ վախերը դեռ շատ են ավելանալու: Իսկ ընդդիմադիրներին նման շինծու և անօրինական քայլերով չեն կարող կոտրել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան