Փաստաբան. Ձեր ապագա ՄԻԵԴ գանգատների համար ունիվերսալ հիմնավորում է տվել Արայիկ Հարությունյանը
«Այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի իբր բռնագանձման գործընթացներում ներգրավված հարգելի կոլեգաներ, ձեր ապագա եվրոպական դատարան գանգատների համար ունիվերսալ հիմնավորում է տվել այս աշխատակազմի ղեկավարը»,-գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ արձագանքելով արդարադատության նախարարի թեկնածու Սրբուհի Գալյանի մասին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
«Տարիներ անց չմոռանաք իրեն շնորհակալություն ասել»,-նշել է Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը, որը երեկ ներկա է եղել կուսակցության վարչության նիստին, հանդես եկել զեկույցով ու պատասխանել քաղաքական ուժի անդամների հարցերին։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ կանգ են առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ նաև քաղաքական, ըստ էության, քաղաքական թիմի մաս է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան