Երբ տեսնում եմ ինչեր են գրում իրար մեր սոց կայքերում, մանավանդ մի խազ հայտնի արտիստուհու. Նազենի Հովհաննիսյան
«Մարդիկ տարբեր են, իրարից տարբեր ու անգամ իրենք իրենցից տարբեր: Ես էլ»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Շարունակելվ խոսքը՝ նա նշել է.
«Մի օր ինքս իմ մեջ փակ, մյուս օրը շատ բաց ու աշխարհին սիրահարված, մի օր ցավից լռված, մյուս օրը երջանկությունից գոռացող, մի օր շատ բալանսավորված, համակարգված ու կառուցողական, մի ուրիշ անգամ՝ անվստահ ու երկչոտ, հեռանկարը չտեսնող ու մշուշի մեջ:
Մենք բոլորս ունենք ապրումներ. երջանկությունից մինչև դժբախտ պահեր:
Ես շատ դեպքերում իմ տխրությունները խորն են փակում, որ չծանրացնեմ առանց էն էլ ծանր բեռը մարդու, հայի, մեր հասարակության, ԲԱՅՑ
... էդ ասածիս համատեքստում, երբ տեսնում եմ ինչեր են գրում իրար մեր սոց կայքերում, մանավանդ մի խազ հայտնի արտիստուհու, ԻՆՉ սարսափելի բաներ են գրում, իսկապես չեմ հասկանում, չեմ ընկալում ու առավել ևս ՉԵՄ ԸՆԴՈւՆՈւՄ:
Հ.Գ. Արևածագի նկարի տակ անգամ գտնվում է մեկը, որ զզվում է ինձնից ու չի ուզում նայել, բայց եկել ու գրում է, իմ պատրաստած ճաշի տակ է հասցնում զզվել ինձնից, իմ Երկրում ապրածս կյանքի, վարածս հաղորդման, էլ կինոյի, կամ յութուբյան ֆորմատի, դրածս ֆոտոյի կամ ունեցածս ընկերոջ, չունեցած երեխուս կամ խմածս սուրճի, ասածս խոսքի կամ ունեցածս մազի(, թե ինչի չի փոխում ուֆֆֆ) զզվում է մարդը)
ու ամեն տեղ չի ալարում գրում է «նմանը», որ տհաճ եմ կամ նույնը կամ ձևական՝ կարճ ասած զզվելի իր համար))))
հիմա հարց. այ բալա, որ էդքան «զզվելի եմ» , մի՛ ծախսիր քո «թանկարժեք կյանքը» ինձ վրա...
գնա ապրիր քո ՀՈւՅԺ ՀԵՏԱՔՐՔԻՐ Ու ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԹՈւՆԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔԸ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան